▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հադրութի շրջանում բախում է տեղի ունեցել հայ և ադրբեջանցի զինվորականների միջև

Տելեգրամի  «Военный обозреватель» ալիքը, վկայակոչելով իր աղբյուրներին, գրում է Արցախի Հադրութի շրջանում հայերի և ադրբեջանցիների միջև զինված գործողությունների վերսկսման մասին։

Ալիքը նշում է, որ ադրբեջանական կողմն ունի զոհ։ 

 Տելեգրամի Mediaport ալիքն էլ գրում է, որ ադրբեջանական ԶԼՄ-ները հաղորդում են երկուստեք զոհերի մասին: Ադրբեջանը հաղորդում է, որ այսօր վերսկսած ռազմական գործողությունների արդյունքում Հայաստանն ունի 6 զոհ, 6 նոր գերի, իսկ Ադրբեջանը՝ 5 վիրավոր: Հայաստանի ՊՆ լուռ է,-նշում է Mediaport-ը։

Հավելենք, որ ադրբեջանական աղբյուրների պնդումների մասին Տելեգրամի իր ալիքում գրել է նաև քաղաքագետ Էդգար Էլբակյանը, իսկ @wargonzo-ն նշում է, որ բախումներն ընթանում են արդեն մի քանի ժամ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее