▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

ՀԱԿ-ը նախանձում է Ժառանգությանը

Այսօր լրատվական կայքերում նկատեցի, որ ՀԱԿ-ի ֆինանսական աղբյուրից սնվող թերթերից մեկը` Չորրորդ իշխանությունն անդրադարձել էր Րաֆֆի Հովհաննիսյանի երեկվա ասուլիսին: Հետաքրքիրն այն է, որ ՀԱԿ-ը համարձակվում է հիշատակել 2012 թվականի Ժառանգության ցույցերն ու Հովհաննիսյանի շարժումը , ինչպես նաև նրան մեղադրել է ժողովրդին հուսահատության մեջ գցելու համար: Ավելի լավ կլինի բառ առ բառ մեջբերեմ . «Չի կարելի «միլիոնների երթ» հրավիրել և հավաքվածներին տուն ուղղարկել, չի կարելի մարդկանց թողնել փողոցում և գնալ աղոթելու կամ Մոսկվայից «հաղթանակ բերելու»»:

Եթե քաղաքական դաշտում կա մեկը , ով ազգին հուսահատության դուռնա շպրտել, դա Լևոն Տեր Պետրոսյանն ա: Միթե մտածում ա մոռացել ենք, որ հազարավոր մարդիկ էր հավաքում հավաքում Օպերայի հարակից շրջաններում, երգով պարով հեղափոխություն էր խոստանում ու վերջում էլ պսակեց անհաջողության, որ ուժն էլ որ միացել էր, կողքից սիրու~ն գնացին:

Տեր-Պետրոսյանը մի քիչ համարձակություն ու անկեղծություն ունենար իրա գրչակներով չէր փնովի Հովհաննիսյանին , իսկ հետո խոսեր միասնական շարժումներից: Գոնե Րաֆֆի Հովհաննիսյանն էնքան անկեղծ ու համարձակ է, որ բաց տեքստերով ու իր <<դեմքով>> կարողանում է իրերը կոչել իրեն անուններով, եթե անգամ հարցը վերաբերվում է Եռյակին:

 

Անահիտ Ամատունի

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական далее