▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

ՀԱԿ-ը պահանջում է ՀՀ իշխանություններից` քայլեր ձեռնարկել

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Այսօր կառավարության շենքի մոտ տեղի է ունեցել Հայաստանի եզդի համայնքի ներկայացուցիչների խաղաղ ցույց։ Նրանք Իրաքի հյուսիսային շրջաններում տեղի ունեցող իրադարձությունները որակել են որպես եզդիների դեմ իրականացվող ցեղասպանություն եւ պահանջել, որպեսզի Հայաստանը ՄԱԿ-ում եւ այլ միջազգային կազմակերպություններում բարձրացնի այդ հարցը։

Հայաստանի իշխանությունը, անմասն մնալով սեփական քաղաքացիների բողոքին, եւս մի անգամ բռնություն են կիրառել ցուցարարների նկատմամբ։

Հայ Ազգային Կոնգրեսը աջանկցում է եզդի համայնքի արդարացի բողոքին եւ պահանջում է Հայաստանի իշխանություններից գործուն քայլեր ձեռնարկել Իրաքում եզդիների եւ քրդերի ցեղասպանությունը կանխելու եւ նրանց անվտանգությունն ապահովելու նպատակով անմիջապես, որպես ՄԱԿ անդամ պետություն, խնդիրը բարձրացնել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում, ինչպես նաեւ եռանդուն ջանքեր գործադրել ՄԱԿ-ի եւ նրա Անվտանգության խորհրդի անդամ երկրների լայն աջակցությունն ապահովելու համար։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական далее