▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

ՀԱԿ-ի հետ այսօրվա հանդիպումը որոշ մարդկանց մոտ առողջական խնդիրներ է առաջացրել. Ծառուկյան.ilur.am

ilur.am-ը, գրելով  ՀԱԿ-ի  եւ ԲՀԿ ներկայացուցիչների հանդիպման մասին, նշում է, որ դրա ժամանակ Գագիկ Ծառուկյանը նշել է, որ այսօրվա հանդիպումը որոշ մարդկանց մոտ առողջական խնդիրներ է առաջացրել: Նա նաեւ գոհունակություն է հայտնել այն կապակցությամբ, որ հանդիպումը կայացել է: Ծառուկյանը նշել է, որ ինչպես ինքը հայտարարել է ԲՀԿ-ի վերջին համագումարում՝ անհրաժեշտ է հասարակության եւ քաղաքական ուժերի լայն կոնսոլոիդացիա՝ երկրում առկա խնդիրներտը լուծելու համար: «Ոչ մի մարդ եւ ոչ մի կուսակցությումիայնակ խնդրի լուծման չի կարող հասնել եւ ես ասել եմ եւ էլի եմ կրկնում, որ ոչ մի պաշտոնի չեմ ձգտում, այլ իմանալով ժողովորդի ձգտումները, խմդիրները՝ ցանկանում ենք միասնական ուժերով իրավիճակա փոխել»,- նշել է նա: ԲՀԿ ղեկավարը նշել է նաեւ, որ ամենակարևորը 4 քաղաքական ուժերի համագործակցությունն է՝ փոխադարձ համաձայնության եւ հարգանքի մթնոլորտում: Նրա խոսքով, եթե նույնիսկ կան հարցեր, որոնք տարաձայնություն են առաջացնում, դրանք պետք է լուծվեն ավելի լայն քննարկումների միջոցով: Լեւոն Զուրաբյանը իր համաձայնությունն է հայտնել, որ «հրաշալի» քառյակի խորացված համագործակցությունը կարող է ապահովել անցնցում իշխանափոխություն: 


Նյութը` սկզբնաղբյուր կայքում

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее