Այսօր Հայ ազգային կոնգրեսի անունից հայտարարություն է տարածվել կառավարությանը մաս կազմելու վերաբերյալ:
iLur.am-ը գրում է, որ Կոնգրեսի մամուլի խոսնակ Արման Մուսինյանը կայքին տեղեկացրել է, որ այդ հայտարարությունը կեղծ է:
«Հայ ազգային կոնգրեսի անունից հանդես կարող են գալ միայն արդարադատության նախարարությունում գրանցված «Հայ ազգային կոնգրես» կուսակցությունը եւ համանուն խորհրդարանական խմբակցությունը: Մնացած այլ հայտարարությունները ինքնակոչության դրսեւորում են», -նշել է Արման Մուսինյանը: