«Մենք անհանգստացած ենք Հայաստանի և Ադրբեջանի սահմանին և առաջնագծում ցանկացած կորստով: Մահվան և վիավորումների դեպքերով միջադեպերը հետընթաց են կայուն խաղաղության հասնելուն ուղղված մեր աշխատանքներում»,- այս մասին ադրբեջանական «ԱՊԱ» գործակալության հետ զրույցում նշել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը:
Հարցին, թե արդյո՞ք հնարավոր է ներկայիս պայմաններում գտնել հակամարտության խաղաղ կարգավորման ուղին, Ուորլիքը պատասխանել է.
«ԱՄՆ-ը և Մինսկի խմբի համանախագահները պատրաստ են իրենց օգնությունը ցուցաբերել կողմերին՝ ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման համար: Խնդրի ռազմական լուծում գոյություն չունի: Համանախագաները ցանկանում են հանդիպել նախարարներ Է. Մամեդյարովի և Է. Նալբանդյանի հետ Բրյուսելում՝ հետագա քայլերը քննարկելու համար»:
Ինչ վերաբերում է Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի՝ Փարիզում նախագահների հանդիպում կազմակերպելու առաջարկին, Ուորլիքը նշել է.
«Մենք հույս ունենք, որ նախագահները կընդունեն Փարիզում հանդիպելու առաջարկը: Երբ նոյեմբերին նրանք հանդիպեցին Վիեննայում, մենք հասկացանք, որ առաջընթաց հնարավոր է: Մենք հավատացած ենք, որ բանակցությունները կդառնան կարևորագույն քայլ խաղաղաություն հաստատելու ճանապարհին»:
: