▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հակառակորդի դիվերսիոն գործողության փորձը կասեցվել է. նոր մանրամասներ

Արդեն տեղեկացրել ենք, որ այսօր Տավուշում հակառակորդը դիվերսիոն գործողություն է իրականացրել:  ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանն իր ֆեյսբուքյան էջում մանրամասներ է հաղորդել միջադեպի մասին:

Ս.թ հուլիսի 1-ին, ժամը 15-ի սահմաններում, ՀՀ պետական սահմանի հյուսիսարևելյան հատվածում` Տավուշի մարզի  Այգեձոր գյուղի մերձակայքում, հակառակորդի կողմից դիվերսիոն-հետախուզական գործողության փորձ է ձեռնարկվել: Հակառակորդը փորձել է շրջապատման մեջ առնել ՀՀ ԶՈւ-երի դիրքերից մեկը:
ՀՀ ԶՈւ առաջապահ ստորաբաժանումների ձեռնարկած համապատասխան միջոցառումների արդյունքում հակառակորդի դիվերսիոն գործողության փորձը կասեցվել է: 
Հայկական կողմից զոհեր և վիրավորներ չկան: 

Мнения и взгляды, выраженные на веб-сайте, могут не совпадать с мнением редакционной команды Asekose.am.
Հասարակություն далее