▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հակոբ Արշակյանը կազատվի պաշտոնից

Լրագրող Փայլակ Ֆահրադյանի վրա երեկ հարձակված ԲՏԱ նախարար Հակոբ Արշակյանը պաշտոնանկ կարվի:

Այս մասին գրում է «Մեդիապորտը»:

«Mediaport-ի աղբյուրի փոխանցմամբ՝ Փաշինյանը նախընտրական արշավին ընդառաջ որոշել է աշխատանքից ազատել լկտի պահվածքով աչքի ընկած Արշակյանին և գործուղել նրան «Քաղաքացիական պայմանագիր»՝ ընտրությունների նախապատրաստական աշխատանքներին մասնակցելու:

Խուլիգանություն կատարած կամ դրա մեջ կասկածվող անձանց ՔՊ-ում տեղավորելը Փաշինյանի մոտ, կարծես, ավանդույթ է դառնում:

Վերջերս էլ զինվորականին դաժան ծեծի ենթարկելու մեջ կասկածվող Վայոց ձորի մարզպետ Տրդատ Սարգսյանին պաշտոնից ազատելուց հետո նշանակեցին ՔՊ աշխատակազմի ղեկավար:

Հիշեցնենք, որ թեև գործի նյութերում 4 սպաների վկայություն կա, որ Տրդատ Սարգսյանը եղել է դեպքի վայրում, սակայն իրավապահները համարեցին, թե Փաշինյանի թիմակցի մեղքը չի ապացուցվել»,-գրում է ալիքը:

Դիտեք նաև՝

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее