▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Հակոբիկ, ես էլ կցանկանամ՝ եղած-չեղածդ հավաքես ու ռադդ քաշես ԱԺ-ից»․ Գագիկ Համբարյան

Քաղաքագետ Գագիկ Համբարյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Հակոբիկ, ես էլ կցանկանամ, որ եղած-չեղածդ հավաքես ու ռադդ քաշես ԱԺ-ից, գնաս էլի դատարկ դասարանում, ինչպես ժամանակին արել ես, 45 րոպե դաս պարապես...
Այո՛, միակ ճիշտ բանը քո կողմից արված` դատարկ դասարանում դաս պարապելն է, որ աշակերտը չլսի քո նման անգրագետին և հակահային...»։

Նշենք, որ ՔՊ-ական պատգամավոր Հակոբ Ասլանյանը, 24TV-ի եթերում խոսելով «Սրբազան պայքար» շարժման ու նրա առաջնորդ Բագրատ Սրբազանի մասին, ասել էր․ «Ես Բագրատ Սրբազանին չեմ համարել, չեմ համարում ու չեմ համարելու որպես քաղաքական գործիչ։ Ես շատ կուզենայի, որ նա հավաքեր իր եղած-չեղածն ու գնար իր հոգևոր դաշտը»։ Հարցին՝ իշխանափոխության վտա՞նգ եք տեսնում, պատասխանել է․ «Ո՛չ, որպեսզի ինքը է՛լ ավելի չարժեզրկվի ու չմաշվի։ Հիշեք՝ երբ նա շարժումը սկսեց, ինչքան շատ կողմնակիցներ կային, հիմա փորձեք գտնել նրա կողմնակիցների 10-20 տոկոսին»։

***

ՔՊ-ական պատգանավոր Գագիկ Մելքոնյանն էլ «Նյուզ»-ի եթերում հայտարարել է, որ «Սրբազան պայքար» շարժման առաջնորդ Բագրատ Սրբազանն իշխանություն է ուզում․ «Չե՛նք տալու․ ոչ ոք իշխանություն չի տա մի մարդու, որը չգիտի՝ վաղն ինչ պետք է անի․ վաղվա օրը ինքը չի պատկերացնում»,- ասել է պատգամավորը։ «Ինքը որտե՞ղ է տեսնում ՀՀ-ն՝ ՌԴ կազմո՞ւմ, թե՞ ռուս-բելառուս դաշինքի մեջ։ Մենք տեսնում ենք, որ իրենք ցանկանում են՝ ՀՀ-ն դառնա ՌԴ ծայրագավառ»,- հավելել է Մելքոնյանը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական далее