▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հալեպի հայ համայնքի վիճակը վտանգված է.Արաբագետ

«Արդեն 3 պատանդի այս տարի հասցրել են գլխատել, կենդանի կերպով հրկիզել, բացի այդ՝ նաև ակտիվ ռազմական գործողություններ իրականացնել Սիրայի տարածքում:

Կառույցի գործունեությունից դարձյալ տուժեցին հայերը՝ ունենալով նյութական կորուստներ.այրվեց Իրաքի Մոսուլ քաղաքի գտնվող հայկական հին եկեղեցին»,-այսօր՝ լրագրողների հետ հանդիպման ժամանակ խոսելով ԻՊ-ի՝ ամբողջ աշխարհի, առավել ևս ՀՀ-ի վրա ազդեցության վերաբերյալ ասաց արաբագետ Արմեն Պետրոսյանը:

Ինչ վերաբերում է կոնկրետ գործողության օրվան՝ նա  չի կարծում, որ համընկնումներ կան.

«Հունիսի վերջից սկսած ԻՊ-ը իր վերահսկողության տարածքներում մշտապես դրսևորել է նման վերաբեմունք.պայթեցրել են եկեղեցիներ, մզկիթներ. Վնասվել, առևանգվել են մշակութային կարևոր հարստություններ, որոնք վաճառվել են շուկաներում, որտեղից էլ գոյանում է այդ կառույցի եկամուտների մի մասը»,-նկատեց արաբագետը:

Ինչ վերաբերում է սպառնալիքներին ու դրանց իրականացման հնարավորություններին, ապա  դրանք, արաբագետի խոսքով, կապված են կառույցի ունեցած հնարավորությունների հետ, իսկ դրանք իր գաղափարակիրներն են՝ աշխարհի տարբեր երկրներում:

«Հայաստանին ուղղակի սպառնալիք չկա կառույցի կողմից: Որպեսզի իրականացնի սպառնալիքը՝ պետք է անպայման գաղափարակիրներ ունենա, հետևորդներ այն երկրում, որին ուղղված է այդ սպառնալիքը»,-մանրամասնեց Արմեն Պետրոսյանը:

Նրա խոսքով՝ այսօր ԻՊ-ի ուղղակի սպառնալիքի տակ են գտնվում Իրաքում և Սիրայում հայ համայնքները, հոգևոր, նյութական արժեքները:

«Հայաստանի անելիքը հնարավորինս միջազգային կառույցների հետ համագործակցելն է և փորձելը ազդեցիկ խաղացողների հետ դիվանագիտական, ֆինանսական  ճանապարհով աջակցել ռազմական գործողությունների օջախներին կից մեր հայրենակիցներին, ցանկացողներին օգնել ներգաղթել Հայաստան: Կոնկրետ Իրաքի տարածքում մենք այսօր մեծ սպառնալիք չունենք, որովհետև կառույցի վերահսկողության ներքո գտնվող տարածքներից հայերը տեղահանվել են դեպի իրաքյան քրդստանի տարածք: Այսօր ավելի շատ վտանգված է Հալեպի հայ համայնքի վիճակը: ԻՊ-ն այսօր թե՛ Իրաքի, թե՛ Սիրայի տարածքներում ահռելի տարածություն է զբաղեցնում: Փաստացի այդ տարածքը դուրս է այդ իշխանությունների վերահսկողությունից»,-նշեց բանախոսը:

Անի Կարապետյան

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական далее