▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հալեպում ծանր իրավիճակ է, իսկ ՀՀ-ն սահմանափակ հնարավորություններ ունի

Հալեպում հրթիռակոծության է ենթարկվել հայաբնակ Նոր Գյուղ թաղամասում Քարեն Եփփե ազգային ճեմարանի փողոցը, բարեբախտաբար, մարդկային վնասներ չկան, քանի որ այս շրջանն արդեն հիմնականում դատարկ է: 

Իրավիճակը լարված է հատկապես Սուլեյմանիե հայաշատ, քրիստոնեաբնակ թաղամասում։ Այստեղ օրեր առաջ հրթիռների տարափ էր տեղացել, ինչի հետևանքով գրանցվել էին զոհեր ու վիրավորներ։ Ռմբակոծության  հետևանքով վնասվել է նաև «Սիմոն Վրացյան» կենտրոնը, որտեղ ժամանակավորապես տեղափոխվել էր Հալեպի ազգային առաջնորդարանը։ Քաղաքում արդեն մի քանի շաբաթ է՝ անջատված է համացանցը, հեռախոսակապը գործում է լուրջ խափանումներով:

Արաբագետ Սարգիս Գրիգորյանը նկատում է՝  Հալեպում ծանր իրավիճակ է ստեղծվել, իսկ ՀՀ-ն սահմանափակ հնարավորություններ ունի, բայց գոնե միջազգային հարթակներում պետք է ստեղծված իրավիճակը լսելի դարձնել ու մտածել սիրիահայերի անվտանգության ապահովման մասին.

«Պարզ է, որ որոշ կառույցների հետևում կանգնած է Թուրքիան, որը փորձում է այս կերպ ապահովել իր ներկայությունը տվյալ տարածքում: Գաղտնիք չէ, որ այս կառույցների ճանապարհն անցնում է Թուրքիայի սահմանով: Ասել է, թե ստանում են Թուրքիայի կառավարության աջակցությունը: Խնդիրը Ասադի վարչակարգի դեմ է ու ռմբակոծությունն իրականացվում է նրանց կողմից վերահսկվող տարածքներում»,-նշեց արաբագետը:

Անի Կարապետյան

Հալեպում հրթիռակոծության է ենթարկվել հայաբնակ Նոր Գյուղ թաղամասում Քարեն Եփփե ազգային ճեմարանի փողոցը, տեղեկացնում է Բերիո լուրերի ֆեյբուքյան էջը:
 
Հրթիռների հետևանքով վնասվել են մի շարք շենքեր:
 
Բարեբախտաբար, մարդկային վնասներ չկան, քանի որ այս շրջանն արդեն հիմնականում դատարկ է:
 
Հիշեցնենք, որ վերջին օրերին իրավիճակը լարված է հատկապես Սուլեյմանիե հայաշատ, քրիստոնեաբնակ թաղամասում։ Այստեղ օրեր առաջ հրթիռների տարափ էր տեղացել, ինչի հետևանքով գրանցվել էին զոհեր ու վիրավորներ։
 
Ռմբակոծության հետևանքով վնասվել է նաև «Սիմոն Վրացյան» կենտրոնը, որտեղ ժամանակավորապես տեղափոխվել էր Հալեպի ազգային առաջնորդարանը։
 
Քաղաքում արդեն մի քանի շաբաթ է՝ անջատված է համացանցը, հեռախոսակապը գործում է լուրջ խափանումներով, ինչի պատճառով հալեպահայերի հետ կապ հաստատելը չափազանց դժվար է դարձել։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական далее