▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Համացանցում հայտնվել են իրանցի գեներալ Սուլեյմանիի ջոկատի հրթիռակոծման կադրերը

Համացանցում տեսանյութ է հրապարակվել, որտեղ ֆիքսվել է Իրանում, «Ալ Կուդս» ջոկատների հրամանատար, գեներալ Կասեմ Սուլեյմանիի խմբին Բաղդադում հրթիռային հարված հասցնելու պահը:

Իրանի արտգործնախարարը ԱՄՆ-ին մեղադրել է ահաբեկչության մեջ և հայտարարել, որ «ԱՄՆ-ը իր հանցավոր արկածախնդրության բոլոր հետևանքների համար պատասխանատվություն է կրելու»:

Հավելենք,որ  Բաղդադում ԱՄՆ դեսպանությունը կոչ է արել ԱՄՆ բոլոր քաղաքացիներին անհապաղ հեռանալ Իրաքից այն բանից հետո, երբ ԱՄՆ ՌՕՈւ ավիահարվածների հետևանքով սպանվել են իրանցի գեներալ-մայոր Ղասեմ Սոլեյմանին եւ իրաքյան միլիցիայի հրամանատար Աբու Մահդի ալ Մուհանդիսը։

«Իրաքում և տարածաշրջանում լարվածության սրացման պատճառով ԱՄՆ դեսպանությունը համառորեն կոչ է անում ամերիկացի քաղաքացիներին լսել հանձնարարականներն ու անհապաղ հեռանալ Իրաքից»,- ասվում է հայտարարությունում։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее