▲ Դեպի վեր

Вторник, 25.03.2025 lang.iso lang.iso lang.iso

Համակարգը մաքրում են Արսեն Թորոսյանի ընկերներից

«Հրապարակ» թերթը գրում է. «Տեղեկություն ունենք, որ մոտ օրերս պաշտոնին հրաժեշտ կտա նաեւ Ուռուցքաբանության ազգային կենտրոնի տնօրեն Նարեկ Մանուկյանը, որ 2019 թ․ սեպտեմբերին է նշանակվել, առողջապահության այն ժամանակվա նախարար Արսեն Թորոսյանի հրամանով:

Մանուկյանը եւս Թորոսյանի ընկերներից է, ինչպես «Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ի դեռեւս գործող տնօրեն Արման Հովակիմյանը, որը մոտ օրերս պաշտոնը կզիջի ՔՊ-ական նախկին պատգամավոր Նարեկ Զեյնալյանին։ Ուռուցքաբանականի տնօրեն Նարեկ Մանուկյանին փոխարինողի անունն առայժմ հայտնի չէ, սակայն համակարգում խոսում են, որ Մանուկյանի ազատումը պացիենտների կողմից «նվիրատվությունների» պատճառով է եղել։

Դեռեւս անցած տարվա վերջերին Նիկոլ Փաշինյանի հանձնարարականով ՊՎԾ-ն ստուգումներ է սկսել մի շարք ԲԿ-ներում` պետպատվերով բուժվող պացիենտների կողմից նվիրատվությունների հայտնաբերման նպատակով»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Մամուլ далее