Երկուշաբթի օրը հեռուստամեկնաբան Համլետ Ղուշչյանը եւ ԱԺ նախկին պատգամավոր Սամվել Ալեքսանյանը առերեսվել են:

Այս մասին ԼՈՒՐԵՐ.com-ի հետ զրույցում ասել է Քննչական կոմիտեի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնի պետի պաշտոնակատար Նաիրա Հարությունյանը:
Հիշեցնենք, որ Համլետ Ղուշչյանը հայտարարել էր, որ Աժ նախկին պատգամավոր, գործարար Սամվել Ալեքսանյանը առևանգել է իրեն և ատրճանակը պահել ճակատին:

Ղուշչյանի հաղորդման ժամանակ հեռուստադիտողներից մեկը զանգահարել և ուղիղ եթերում հայտարարել էր՝ «Լֆիկի օղին եմ խմել, որից հետո ինքնազգացողությունս վատացել է»։ Դեպքից հետո Ալեքսանյանը առևանգել էր Ղուշչյանին՝ այն պատճառով, թե ինչու է թույլ տվել, որ եթերում տան «Լուսաստղ» օղու անունը։

Կարդացեք նաև՝ Ինձ Լֆիկն է առևանգել ու զենքը պահել ճակատիս. ՀամլետՂուշչյան
էդ տականքն ով է, որ ինձ ծեծի, ուղղակի գողացել են ինձ և ատրճանակը գլխիս ենդրել. Համլետ Ղուշչյան
Ես չեմ կարա ուրիշին առևանգեմ․ վայ թե Ղուշչյանն ա ինձ առևանգել․ Սամվել Ալեքսանյան


