▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հանձնարարականը հեշտորեն հնարավոր է իրականացնել՝ վերացնելով ԶԼՄ-ների ապօրինի դրամական հոսքերը. Կ. Անդրեասյան

ԱԱԾ տնօրենին տրված վարչապետի այսօրվա հանձնարարականը հեշտորեն հնարավոր է իրականացնել Հայաստանի ներկայիս օրենքներին և արտահայտվելու ազատության միջազգային բոլոր չափանիշներին համապատասխան:

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Այս մասին ֆեյսբուքի իր էջում գրել է ՀՀ Մարդու իրավունքների նախկին պաշտպան Կարեն Անդրեասյանը՝ անդրադառնալով  վարչապետի այն հանձնարարականին, որ մանիպուլյացիաները պետք է կոշտ հակահարված ստանան:

Նախկին ՄԻՊ-ը գրում է, որ հանձնարարականի կատարման համար բավական է բացահայտել և վերացնել լրատվական դաշտում ու սոցիալական ցանցերում քարոզի համար իրականացվող ապօրինի դրամական հոսքերը:

 

 

 

 

 

 

 

«Ոմանք փորձում են ձևախեղել հանձնարարականի էությունը՝ ենթադրելով, որ խոսքն անանուն օգտատերերով մանիպուլյատիվ տեղեկատվության շրջանառման կամ կեղծ լուրերի տարածման համար քրեական հետապնդման ենթարկելու մասին է: Այնինչ՝ հարցի ամենաարագ և իրավական լուծումը չհարկվող և ապօրինի շրջանառվող փողերի համար տեղեկատվական դավադրություններ իրականացնողներին պատասխանատվության ենթարկելն է:

 

 

 

 

 

 

 

 

 

Կան նաև ժամանակակից օրենսդրական փոփոխություններով այլ լուծումներ, որոնք կարելի է առաջարկել, եթե ֆինանսական հոսքերի բացահայտման լուծումը չաշխատի»,-գրել է Անդրեասյանը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее