▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հանրապետականներն էլ են մարդիկ

Բաղրամյան պողոտայում արդեն երկրորդ օրն իրենց բողոքն արտահայտող քաղաքացիներին կեսգիշերից հետո այցելեցին Աժ պատգամավորներ, մտավորականներ և կրթության ու գիտության նախարար Արմեն Աշոտյանը։ ԿԳ նախարարին ցուցարարները դիմավորեցին հայհոյանքներով և պահանջեցին հեռանալ իրենց շարքերից։

Պատասխանելով Asekose.am-ի թղթակցի հարցին՝ արդյո՞ք սա ճիշտ էր, թե՝ ոչ,  «Ղարաբաղ» կոմիտեի անդամ Աշոտ Մանուչարյանը պատասխանեց.

«Հանրապետականներն էլ են մարդիկ: Չեմ հասկանում, թե ինչ տարբերություն կա այս և մյուս պատգամավորների միջև: Շատ խմբակցությունների պատգամավորներ նույն գործերն են կատարել, ինչ  Հանրապետականները: Չգիտեմ այնպիսի խմբակցություն, որտեղ չլինի նման պատգամավոր: Հանրապետականն էլ է այս երկրի քաղաքացին և նրանք տեսնում են՝ ինչ որ անում են՝ դա երկիրը ամայացնում է, ոչնչացնում: Նրանք էլ այս կարգավիճակից գոհ չեն: Մի հատված կա, որը կողոպուտով է զբաղված, որոնք այդ ամենից չեն կարողանում կտրվել: Ո՞վ ասաց, որ նրանցից հետո եկողները չեն կողոպտելու: Ես հույս ունեմ, որ մեր երեխաներն իրենց հոգում կրում են ոչ թե հայ օլիգարխ դառնալու մարմաջը, այլև իրոք հայկականությունն են կրում: Մենք պարզապես չենք վերանայել արժեքները»:

Ինչ վերաբերում է Սերժ Սարգսյանի՝ 5 հոգով իր մոտ գնալու առաջարկին, այն ընդունելուն և հետագա քայլերին՝ Աշոտ Մանուչարյանը նշեց, որ մտավորականներ, գիտնականներ, հոգևորականներ են մասնակցում ցույցին, ովքեր պետք է պատմեն իրենց պատկերացումը՝ ինչպիսին պետք է լինի այն աշխարհը, որում պետք է ապրի այդ երիտասարդը:

Անի Կարապետյան

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական далее