▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հանրապետությունում տիրող բարձր ջերմաստիճանն ու դրա հնարավոր հետևանքները

Տիրում է տոնական տրամադրություն, դե իսկ վերջին շաբաթներին հանրապետությունում առկա բարձր ջերմաստիճանը կրկնակի ուրախություն է պարգևում, քանի որ ոմանք տնտեսում, իսկ ոմանք էլ հավելյալ պարտքեր չեն կուտակում տների և այլ տարածքների ջեռուցման համար:

Այսպիսի բնակլիմայական պայմանները միայն առաջին հայացքից են օգտակար: Եթե վերլուծենք ստեղծված իրավիճակը գյուղատնտեսության տեսանկյունից, ապա կտեսնենք, որ այս եղանակը կորստաբեր ազդեցություն կարող է թողնել վերջինիս վրա:

Դրսում տիրում է վաղ գարնանային եղանակ, ինչը կարող է առիթ հանդիսանալ ծառերի վաղաժամ «արթնանալու» և զարգացման համար: Փորձը ցույց է տալին, որ ձմռան ավարտին հիմնական դեպքերում լինում է ջերմաստիճանի զգալի անկում: Այսպիսի մի օրինակ ունեցանք անցյալ տարվա գարնանը, երբ ոչնչացավ ծիրանի բերքի 90%-ը, իսկ մնացած մշակաբույսերն ու ծառերը զգալի վնասներ կրեցին:

Բացի վերը նշված հանգամանքից, ձյան բացակայությունը նույնպես բացասական հետևանքներ կարող է թողնել, քանի որ ինչպես գիտենք ձյունը ցրտահարությունից պաշտպանում է աշնանացանի եղանակով աճեցվող բույսերի և մի շարք հատապտուղների, ինչպես նաև խաղողի վազերի ճյուղերն ու արմատները: Ձյան օգտակարությունը այսքանով չի ավարտվում: Այն իր գարնանային հալոցքի ժամանակ առատ ոռոգում է մշակաբույսերը:

Այսինքն ինչ է ստացվում, այս տարի ձմեռը մեզ ուրախացնում է իր տաք եղանակով, որը սակայն բացասական հետևանքեր կարող է ունենալ գյուղատնտեսության վրա: Հուսանք, որ եղանակները կկարգավորվեն այնպես, որ մարդկանց գրպաններին շատ «չվնասելով» չի վնասի նաև բնությանը:

 

Տիգրան Հարությունյան

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее