ՀՀ պետական վերահսկողական ծառայությունից տեղեկացնում են, որ ՊՎԾ մշտադիտարկում է իրականացրել ՀՀ արդարադատության նախարարության հարկադիր կատարումն ապահովող ծառայության կողմից 2013-2018 թվականների ընթացքում վառելիքի ձեռքբերման և օգտագործման գործընթացների նկատմամբ:
«Արդյունքում պարզվել է, որ Հարկադիր կատարման ծառայությունը, նախնական գնահատականներով, նշված ժամանակահատվածում իր կարիքներից չբխող շուրջ 143.9 մլն դրամի վառելիք է ձեռք բերել՝ չհիմնավորելով դրա հետագա ծախսը: Մշտադիտարկման արդյունքում կազմված տեղեկանքը և կից նյութերը տրամադրվել են ՀՀ հատուկ քննչական ծառայությանը։
Տեղեկանքով վերհանված հանգամանքները ստուգելու նպատակով՝ տրամադրված փաստաթղթերը կցվել են ՀՀ հատուկ քննչական ծառայության վարույթում Հարկադիր կատարման ծառայության աշխատակիցների կողմից պաշտոնեական չարաշահումներ կատարելու վերաբերյալ քննվող քրեական գործին»,- ասված է հաղորդագրության մեջ: