Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի եւ «Արսենալի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի հարսանիքի օրը դեռ որոշված չէ:

Այս մասին Armtimes.com-ի հետ զրույցում ասել է նրա մայրը՝ Մարինա Թաշչյանը: Նշանադրության լուրերը նա ուղղակիորեն չի հաստատել. «Դե գրել են, երեւի ճիշտ են գրել»,- նշել է նա, իսկ հարսանիքի օրվա մասին մանրամասներ չի ասել:
«Հիմա չեմ կարող ասել, որովհետեւ չենք որոշել դեռ»,- ասելնա:
Հիշեցնենք, որ Մխիթարյանի ու Grand Holding-ի սեփականատեր, գործարար Միքայել Վարդանյանի դստեր՝ Բեթի Վարդանյանի նշանադրության մասին լուրերը տարածվեցին մի քանի օր առաջ:

Նոյեմբերի սկզբին ՀԲԸՄ լոնդոնյան գրասենյակի բարեգործական գալա-ընթրիքի ժամանակ Բեթիի մատին նշանադրության մատանի էին նկատել: Նրանց հարաբերությունների մասին խոսակցությունները սկսվել են այս տարվա ամռանից:


