Հաղթանակ կամրջից զոհված զինվորի մայր է փորձել ինքնասպան լինել: Այս մասին գրում է Տելեգրամի «Mediaport» ալիքը` հղում անելով իր աղբյուրներին:
«Mediaport-ի տեղեկություններով՝ կամրջի վրա ծառայություն իրականացնող ոստիկաններին հաջողվել է կանխել ողբերգությունը։ Կնոջը տեղափոխել են ոստիկանության կենտրոնի բաժին։ Ոստիկանության մեր աղբյուրի փոխանցմամբ՝ դեպքը տեղի է ունեցել շուրջ հինգ օր առաջ»,- գրում է ալիքը։