▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Հաղթանակս մեր զինվորներին եմ նվիրում». Հռիփսիմե Խուրշուդյանը՝ Եվրոպայի չեմպիոն

Ծանրամարտի Հայաստանի կանանց հավաքականի անդամ, Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակի Հռիփսիմե Խուրշուդյանը դարձավ Եվրոպայի առաջնության չեմպիոն:

Նորվեգական Ֆորդե քաղաքում ավարտին է մոտենում ծանրամարտի Եվրոպայի առաջնությունը: Կանանց 75 + կգ քաշային կարգում Հայաստանը ներկայացել էր երկու մարզիկով՝ Հռիփսիե Խուրշուդյան և Արփինե Դալալյան:

Այս քաշային կարգում մրցում էին 8 ծանրորդներ Լեհաստանից, Վրաստանից, Մեծ Բրիտանից, Բուլղարիայից, Հունգարիայից:

Պոկում վարժության ժամանակ Հռիփսիմե Խուրշուդյանը բարձրացրեց բոլոր մոտեցումները: Առաջինը՝ 107 կգ, երկրորդը՝ 111 կգ և երրորդը՝ 113 կգ: Խուրշուդյանին հաջողվեց նվաճել փոքր ոսկե մեդալ:

Հայաստանի մյուս անդամ Արփին Դալալյանը պոկում վարժությունում գլխավերևում բարձրացրեց 88 կգ, հետո 93 կգ, սակայն 96 կգ կշռող ծանրաձողը բարձրացնել չհաջողվեց:

Հրում վարժությունում Խուրշւդյանը նախ բարձրացրեց 133 կգ, այնուհետ 137 և երկամարտի 250 կգ արդյունքով դարձավ Եվրոպայի չեմպիոն: Ինչպես նաև նվաճեց ևս մեկ փոքր ոսկե մեդալ:

Արփինե Դալալյանը բարձրացրեց միայն 120 կգ և երկամարտի արդյունքով 6-րդն էր: 

 

Նորվեգիա, Ֆորդե

ՀԱՕԿ լրատվության բաժին

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Բլոգ далее