Իսպանիայում վրացի օրենքով գող Գեգի Սվանի ծննդյան տոնակատարության ժամանակ նրա հյուրերը ծեծկռտուք են սարքել՝ Արտեմ Սարգսյանը (Արտեմ Սարատովսկի) հարվածել է Ռամազ Ջինչարաձեին, հայտնում է «Прайм Крайм»-ը։
Հրատարակության տվյալներով՝ միջոցառումն անցկացվել է Բարսելոնայում՝ հոբելյարի տանը։ Ծեծկռտուքի պատճառն այն է եղել, որ Ջինչարաձեն չի սեղմել Սարգսյանի ձեռքը։ Նա, ընդհատելով առաջին կենացը, Ռամազից բացատրություններ է պահանջել, և դրանք չստանալով՝ հարվածել է նրան։
«Օրենքով գող» Էդիկ Ասատրյանն ասել է, որ Ջինչարաձեն սխալվել է և պետք է ներողություն խնդրի Արտեմից։ Այս բախումների ֆոնին ներկաները հիշել են Ռամազի և Զվիադ Պապիաշվիլիի երկարամյա հակամարտությունը։