▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հայ եւ ադրբեջանցի ակտիվիստները միացյալ հայտարարությունով դատապատում են Հայոց ցեղասպանությունը

Ապրիլի 24-ի նախօրեին եվրոպական երկրներում հաստատված հայ եւ ադրբեջանցի (Իրանի Ատրպատական) ակտիվիստները միացյալ հայտարարությամբ դատապարտել են Հայոց ցեղասպանությունը, այն համարելով Օսմանյան պետության կողմից, իր քաղաքացիների դեմ նախապես ծրագրված և կազմակերպած ոճիր, որը սկիզբ առավ 1915թ.-ի ապրլի 24-ի գիշերը՝ հարյուրավոր առաջնորդների, գրողների, արվեստագետների, լրագրողների, իրավաբանների, բժիշկների, մտավորականների եւ հոգեւորականների ձերբակալելով և ոչնչացնելով:

Հայտարարության մեջ նշվում է, որ հայության դեմ Ցեղասպանությունը իրականացվել է «Արևմտյան Հայաստանում, Օսմանյան կայսրության այլ տարածքներում, օգտագործելով Առաջին համաշխարհային պատերազմի առիթը, որի արդյունքում զոհվեցին մոտ մեկ ու կես միլիոն հայեր...»:

Հայտարարությունը ստորագրվել են հայտնի դեմքեր, ինչպես Ժիրայր Քոչարյանը, Քեմալ Արասը և Աբաս-Ալի Մողադամը՝ Գերմանիայից ու նաև Արսեն Նազարյանը՝ Նեդրլանդներից:

Հիշատակենք, որ բաց է այս հայտարարությունը և ցանկացողները իրենց ստորագրությամբ կարող են միանալ նրան, դիմելով հետևյալ հասցեին:

 

«Արաքս» շաբաթաթերթ, Թեհրան, 23 ապրիլի 2015թ.

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական далее