▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հայ ժողովուրդը ջախջախիչ հաղթանակ կտանի

«Դեկտեմբերի 6-ին ժողովուրդը ջախջախիչ հաղթանակ կտանի ու «Ոչ» կասի սահմանադրական փոփոխություններին, որովհետև իշխանության և հասարակության հարաբերությունների մասին ոչ մի խոսք չկա: Խոսքը այն մասին է, թե ինչպես է բաժանվելու կարկանդակը»,-այսօր՝ լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Գերագույն խորհրդի նախկին պատգամավոր Ազատ Արշակյանը:

Նրա խոսքով՝ երկրին իշխանափոխություն է անհրաժեշտ.

«Բոլոր իշխանությունները, երբ որ մի քիչ շատ են մնում, ինչպես ասում են ականազերծողները, կորցնում են իրենց զգոնությունը»:

Ազատ Արշակյանն անդրադարձավ նաև  Ռուսաստանի հայերի միության նախագահի՝ կուսակցություն հիմնելու մտադրությանն, այսօր ասաց. «Արա Աբրահամյանը բանասիրական ֆակուլտետ ընդունվելու հայտ չի ներկայացրել, այլ Հայաստանի ներքաղաքական կյանք մտնելու: Սպասենք մինչև գարուն, տեսնենք՝ ինչ կլինի»,-նշեց նա:

Անի Կարապետյան

«Դեկտեմբերի 6-ին ժողովուրդը ջախջախիչ հաղթանակ կտանի ու «Ոչ» կասի սահմանադրական փոփոխություններին, որովհետև իշխանության և հասարակության հարաբերությունների մասին ոչ մի խոսք չկա: Խոսքը նրա մասին է, թե ինչպես է բաժանվելու կարկանդակը»,-այսօր՝ լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Գերագույն խորհրդի նախկին պատգամավոր Ազատ Արշակյանը:
Նրա խոսքով՝ երկրին իշխանափոխություն է անհրաժեշտ.
«Բոլոր իշխանությունները, երբ որ մի քիչ շատ են մնում, ինչպես ասում են ականազերծողները, կորցնում են իրենց զգոնությունը»:
Ազատ Արշակյանն անդրադարձավ նաև  Ռուսաստանի հայերի միության նախագահի՝ կուսակցություն հիմնելու մտադրությանն, այսօր ասաց. «Արա Աբրահամյանը բանասիրական ֆակուլտետ ընդունվելու հայտ չի ներկայացրել, այլ Հայաստանի ներքաղաքական կյանք մտնելու: Սպասենք մինչև գարուն, տեսնենք՝ ինչ կլինի»,-նշեց նա:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական далее