Հռոմի Պապ Ֆրանցիսկոսը քիչ առաջ Մեծի Տանն Կիլիկո կաթողիկոս Արամ Ա-ի հետ հանդիպման ժամանակ, խոսելով Հայոց Ցեղասպանության մասին, ասել է. «Ձեր ժողովրդի ապրած հալածանքն ու նահատակությունը բոլոր հայերի սրտում, ինչպես նաև Քրիստոսի մարմնի վրա չսպիացած վերք է»: Իր հերթին Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Ա-ն, դիմելով Հռոմի Պապին, ասել է. «Հայոց Ցեղասպանության 100-ամյակի առթիվ Ձեր զորակցությունը առանցքային նշանակություն է ունենալու»: Արամ Ա-ն Հռոմի Պապին հիշեցրել է, որ 1915 թվականի սեպտեմբերին Բենեդիկտոս ԺԵ Պապը Սուլթան Մոհամմեդ Ե-ին գրված իր նամակում դատապարտել է հայ ժողովրդի դեմ կատարված ցեղասպանությունը՝ կոչ ուղղելով վերջ տալ հայերի ջարդերին: Մեծի Տանն Կիլիկո կաթողիկոսն ավելացրել է, թե մեր ժողովրդի ակնկալիքն է, որ ներկա Հռոմի Պապը նույնպես առաջիկա տարվա ընթացքում իր զորակցությունը հայտնի հայ ժողովրդին:
Այնուհետև բարձրաշխարհիկ հոգևորականների, տարբեր գործիչների և Վատիկան ժամանած բազմաթիվ հյուրերի ներկայությամբ երկու հոգևոր պետերն ունեցել են հանդիպում, որի ընթացքում Մեծի Տանն Կիլիկո կաթողիկոս Արամ Ա-ն խոսել է հայ և կաթոլիկ եկեղեցիների միջև սերտ հարաբերությունների մասին, ինչպես նաև նշել է, որ հակառակ եկեղեցիների դավանական բաժանումներին, այսօր հարկ է գործել միասնաբար՝ դիմագրավելու համայն մարդկության առջև ծանրացած տագնապները: Արամ Ա-ն Հռոմի Պապի հետ հանդիպման ժամանակ խոսել է նաև Միջին Արևելքի հայության խնդիրների մասին՝ մասնավորապես շեշտելով սիրիահայության հարցը: Նա համայն կաթոլիկների առաջնորդից խնդրել է կոչ ուղղել՝ դադարեցնելու պատերազմը և Միջին Արևելքի տագնապը խաղաղ ճանապարհով լուծելու ելքեր առաջարկել:
Այնուհետև Արամ Ա-ն Հռոմի Պապին է նվիրել Բարձրբերդի Ավետարանի կրկնօրինակը, իսկ Հռոմի Պապը Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսին նվիրել է Սուրբ Հովհաննու Ավետարանից պապիրուսի վրա 14- րդ դարում գրված մի էջ:
Հռոմի Պապ Ֆրանցիսկոսի ու Մեծի Տանն Կիլիկո կաթողիկոս Արամ Ա-ի այսօր տեղի ունեցած հանդիպման ժամանակ, խոսելով Հայոց Ցեղասպանության մասին, Կաթոլիկ Եկեղեցու առաջնորդն ասել է. «Ձեր ժողովրդի ապրած հալածանքն ու նահատակությունը բոլոր հայերի սրտում, ինչպես նաև Քրիստոսի մարմնի վրա չսպիացած վերք է»: Իր հերթին Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Ա-ն, դիմելով Հռոմի Պապին, ասել է. «Հայոց Ցեղասպանության 100-ամյակի առթիվ Ձեր զորակցությունը առանցքային նշանակություն է ունենալու»: Արամ Ա-ն Հռոմի Պապին հիշեցրել է, որ 1915 թվականի սեպտեմբերին Բենեդիկտոս ԺԵ Պապը Սուլթան Մոհամմեդ Ե-ին գրված իր նամակում դատապարտել է հայ ժողովրդի դեմ կատարված ցեղասպանությունը՝ կոչ ուղղելով վերջ տալ հայերի ջարդերին: Մեծի Տանն Կիլիկո կաթողիկոսն ավելացրել է, թե մեր ժողովրդի ակնկալիքն է, որ ներկա Հռոմի Պապը նույնպես առաջիկա տարվա ընթացքում իր զորակցությունը հայտնի հայ ժողովրդին:
Արամ Ա-ն Հռոմի Պապի հետ հանդիպման ժամանակ խոսել է նաև Միջին Արևելքի հայության խնդիրների մասին՝ մասնավորապես շեշտելով սիրիահայության հարցը: Նա համայն կաթոլիկների առաջնորդից խնդրել է կոչ ուղղել՝ դադարեցնելու պատերազմը և Միջին Արևելքի տագնապը խաղաղ ճանապարհով լուծելու ելքեր առաջարկել: