▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հայաստանը ԵՏՄ անդամ է դարձել 1994 թվականից.Նոր բացահայտում

ԱԺ-ում քննարկվում է ՀՀ՝ ԵՏՄ մասին 2014թ. մայիսի 29-ի պայմանագրին միանալու վերաբերյալ փաստաթուղթը:

ՀՅԴ պատգամավոր Արծվիկ Մինասյանի հարցը 1993 թվականին կնքված և 1994 թվականին վավերացված Տնտեսական միություն ստեղծելու մասին միջազգային մի պայմանագրի մասին էր:

-Ըստ իրավական ակտերի տեղեկագրի՝ սա գործում է առ այսօր և Հայաստանը փաստացի համարվում է տնտեսական միության անդամ: Այդ պայմանագրով նախատեսված են պայմաններ, որոնց համաձայն տնտեսական միությունը ենթադրում է դրամավարկային, հարկային, գնային, արտաքին տնտեսական, մաքսային և արժութային քաղաքականություն: Նախատեսված է մաքսային միության ձևավորում: Նախատեսված է, որ որևէ երրորդ երկրի հետ պետք է իրականացնեն ընդհանուր մաքսագնի սահմանում: Ավելին, նախատեսված է, որ ձևավորվելու է արժութային համակարգ՝ ռուսական ռուբլու վրա հիմնված: Այս պայամնագիրը դուք հաշվի առե՞լ եք, այն ի՞նչ ուժ ունի: Սրանով նախատեսված նախապայմանները շատ ավելի խիստ են, ինքնիշխանությունը ոչնչացնող, քան թե այն, ինչ որ բերվել է,-հայտարարեց Արծվիկ Մինասյանը:

Ֆինանսների նախարարի տեղակալ Սուրեն Կարայանը պատասխանեց, որ պայմանագիրը վավերացվել է 1994 թվականին՝  գերագույն Խորհրդի կողմից: Դրանով նախատեսված են ավելի խիստ նորմեր: Այն հիմնականում նպատակադրումների մասին է.այն, թե ինչ քայլերի պետք է գնալ: Սահմանված չէ, թե ինչ պետք է արվի և ինչպես:

Սուրեն Կարայանի խոսքով՝ այդ պայամանգրի ուժը կորցրած չէ:

Նշենք, որ այսօր ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը լրագրողների հետ զրույցում ասել է, որ այդ պայմանագիրը կնքվել է Հայաստանի, Ռուսաստանի, Բելառուսի միջև: 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական далее