▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հայաստանը կատարյալ դեգեներատ է ղեկավարելու

«Հայկական վերածնունդ» հասարակական քաղաքական միավորումը «ոչ» է ասում սահմանադրական փոփոխություններին, բայց «Ոչ»-ի ճակատին միանալու ցանկություն չունի. «Մենք ինքներս արդեն լայն ճակատ ենք, ունենք 140 կուսակցություն ու կազմակերպություն: Թող գան միանան մեզ, բոլոր նրանք, ում համար հարազատ է մեր գաղափարախոսությունն ու փիլիսոփայությունը»,- այսօր՝ լրագրողների հետ հանդւիպման ժամանակ ասաց «Հայկական վերածնունդ» հասարակական քաղաքական միավորման անդամ Վահե Մովսիսյանը:

«Ոչ»-ի ճակատին չի միանա նաև «Հայազն» կուսակցությունը, չեն միանա նաև «Հայկական վերածնունդ»-ին.

«Ամռանը Հեղինե Բիշարյանից զանգ եմ ստացել, ինչ- որ բան ասաց, չհասկացա ինչ է ուզում, մերժեցի, քանի որ ՕԵԿ-ից որեւէ առաջարկ չեմ ընդունի, ՕԵԿ-ը արդեն ժամանակավրեպ է, կուսակցություն էլ չէ,-ասաց  կուսակցության վարչության անդամ Արմեն Աղայանը:

«Հայազն» կուսակցության մեկ այլ անդամ՝ Հայկ Բաբայանը նկատեց.

«Երբ նայում ենք ԽՍՀՄ-ը, տեսնում ենք Լենինին, Ստալինին ու  կատարյալ ոչնչությանը՝ Գորբաչովին: ՀՀ-ում էլ  նույնը կատարվեց: Շեֆը կամ պապան երբեք իրենից խելոքին չի նշանակում, այսինքն, այն համակարգը, որը ձևավորվում է Հայաստանում, նոր չէ, այն բերելու է համատարած դեգրադացման: Սա խորհրդարանական երկիր չէ: Նման երկիրը ենթադրում է, որ դու ընտրում ու ձևավորում ես իշխանություն, իսկ դուք ոչ ոքի չեք ընտրելու: Ընդամենը ստեղծվում է կուսակցական, դասական սովետական  համակարգ: Սերժ Սարգսյանից հետո գալու է կատարյալ դեգեներատ: Այստեղ հարց է մնում.այդ համակարգի հետ ՀՀ-ն կփլուզվի՞, թե՝ ոչ»:

Անի Կարապետյան

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական далее