Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում ASEKOSE.am-ի ընթերցողներից մեկի հոդվածը Հայաստանի ներկա սոցիալ-տնտեսական դրության, եղած խնդիրների ու ցավի վերաբերյալ:
Մարդիկ սիրում են շատ խոսել Հայաստանում առկա խնդիրների մասին և ամպագոռոռ հայտարարություններ անել դրանց վերաբերյալ՝ փորձելով ինչ-ինչ լուծումներ առաջարկել երբեմն այնպիսի մասշտաբային խնդիրների, որոնք ենթակա են լուրջ վերլուծությունների և պահանջում են երկարատև գործընթացներ մինչև վերջնական հանգուցալուծում: Մինչդեռ մենք այնքան ավելի պարզ, բայց միևնույն ժամանակ ուշագրավ առօրեական խնդիրներ ունենք, որոնք շատ ավելի ցավալի, տանջալի և ողբերգական են…
Մի քանի օր առաջ փողոցում քայլելիս ինձ մոտեցավ 3-4 տարեկան մի աղջնակ և խնդրեց օգնել` մի փոքր գումար տրամադրելով: Թերևս միայն Աստծուն է հայտնի, թե ինչ կատարվեց ներսումս այդ րոպեին. հոգուս խորքում ջղայնության և կարեկցանքի զգացողությունները միախառնվեցին, և ես անմիջապես հարցրեցի, թե որտեղեն փոքրիկի ծնողները: Վերջինս ինձ անգիր արած նախադասությունների շարան ասելուց հետո, ցույց տվեց իր միակ հարազատին՝ «տատիկին»: Ես մոտեցա կնոջը և հարցրեցի, թե ինչու է նա երեխային ստիպում, որ վերջինս փող մուրա: Այդ տարեց կինը, ինձ կոպտորեն պատասխանեց, թե իբր երեխան իր «վիրահատության գումարն է փորձում հավաքել»՝ գետնին ցույց տալով ինչ-որ արյան հետքեր վերագրելով երեխային: Հետո ասաց, որ նրանք տուն չունեն, և այս երեխան հինգ երեխաներից մեկն է: Անկեղծ ասած այդ րոպեին իմ ջղյանության զգացողությունը պարզապես կրկնապատկվեց և ես, փորձելով պահպանել հավասարակշռությունս, մի փոքր ավելի կոշտ, բայց ցածր տոնով ասացի, որ երեխային փողոցում ցրտին մատնելով, ստիպելով, որ փող մուրա անցորդներից, դրանից աղջնակի առողջական վիճակը բնավ չի լավանա և վիրահատության գումար էլ չի հավաքվի: Ավելի լավ կլինի երեխային տանի մանկատուն, պետպատվերի միջոցով կազմակերպի փոքրիկի վիրահատույթունը, պարբերաբար այցելի նրան և երբ հնարավորությունը ների, գնա և վերադարձնի «տուն»: ինձ ի պատասխան, այս կինը սկսեց բորբոքվել և ձայնի տոնայնությունը կամաց-կամաց բարձրացնել՝ ասելով որ երեխային վերջերս է մանկատնից «հանել» և լսել անգամ չի ուզում այդ մասին և ինձ «խնդրեց» որ հեռանամ:
Ես հեռացա…
Հեռացա, բայց մի ամբողջ գիշեր չքնեցի և տանջվեցի այն մտքից, որ այդ երեխան ոչ առաջինն է, ոչ էլ առավելևս վերջինը: Միայն Երևանում, և միայն կենտրոնում, ամեն օր կարելի է տեսնել բազմաթիվ երեխաների, որոնք առժանացած են նմանատիպ դառը և անարդար ճակատագրի: Մեկին ստիպում են ծաղիկ վաճառի, մյուսին Աստված գիտե թե ինչ, իսկ մեկ ուրիշին պարզապես զբաղվել դասական մուրացկանությամբ՝ ձեռքը պարզելով փող խնդրել անցորդներից: Սա այն դաժան իրականությունն է, որի կողքով մենք երբեմն անտարբեր, երբեմն էլ պարզապես հեգնանքով անցնում ենք: Իմ խորին համոզմամբ սա ազգային պատվի հարց է: Այս հարցն այն հարցը չէ, որը հնարավոր չէ լուծել մեր այսպես կոչված «սոցիալ-տնտեսական բարդ իրավիճակում»: Սա բարոյական հարց է, որի լուծումը ավելի շատ …կամք քան միջոց է պահանջում: Ցավալի է, որ մինչև հիմա, ինչ-ինչ պատճառներով, ոչ մի քաղաքական գործիչ չի անդրադարձել հենց կոնկրետ ա՛յս խնդրին: Միթե 2.5 միլիոնանոց մեր փոքրիկ Հայաստանում չենք կարողնում արմատախիլ անել նման գորշ երևույթը, որը բնավ սազական չէ մեր տեսակին: Այսպես շարունակվելու դեպքում, այս երեխաները ապագա չեն ունենա: ինչքան էլ ցավալի է, բայց այսօր գումար են «վաստակում» կարեկցանքի արդյունքում, վաղը, առավվելևս աղջիկ երեխաները, գումար «կվաստակեն» շատ ավելի սոսկալի և կործանիչ միջոցներով: Եկեք ստափվենք: ԵՎս մեկ անգամ ուզում եմ շեշտել, որ սա իրոք ազգային արժանապատվության խնդիր է: Համաձայնեք, որ սա բնավ այն Հայաստանը չէ, որն ըստ ազգային հերոս Մովսես Գյորգիսյանը պետք է «վաղը գար»:
Ով Հայ ժողովուրդ, ուշքի եկ…
Հեղինակ` Էրիկ Երիցյան