▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հայաստանի հավաքականից մեկ օրով հեռացվել էր Յուրա Մովսիսյանը

Հայաստանի Ֆուտբոլի Ֆեդերացիայի նախագահը անսպասելի հայտարարություն է արել՝ նշելով, որ Յուրա Մովսիսյանը մի պահ նույնիսկ հեռացվել է Հայաստանի հավաքականից: Ըստ «ՓԱՍՏԻՆՖՈ»-ի Ռուբեն Հայրապետյանը հայտարարությունը  մանրամասնել է հետևյալ կերպ.

 «Յուրա Մովսիսյանը կարգապահությունը խախտելու համար մեկ օր հեռացված է եղել հավաքականից: Վերականգնվել է միայն այն բանից հետո, երբ մարզչին խոստովանել է իր սխալը: Վարդան Մինասյանի խոսքերից հասկացա, որ Յուրան զգացել է իր սխալը եւ այլեւս չի կրկնի»:

Ռուբեն Հայրապետյանը հայտարարել է, որ մեր հավաքականի գլխավոր խնդիրը մնում է պաշտպանական դիրքի ուժեղացումը: Նրան մտահոգում է, օրինակ, Ռոբերտ Արզումանյանի խաղը. «Պետք է լուծենք պաշտպանության հուսալիությունը բարձրացնելու հարցը»,- նշել է ՀՖՖ նախագահը՝ չմանրամասնելով, թե ինչպես: Այնուհետև, հավելել է . «Դենիս Թումասյանի մասին իմ մոտ չխոսեք: Նա ֆուտբոլիստ չէ»: Ասել է Ռուբեն Հայրապետյանը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее