▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հայաստանի հավաքականին խաղադաշտ դուրս կբերի Մարկոս Պիզելին

Այսօր կայանալիք Հայաստան–Ռումինիա աշխարհի առաջնության ընտրական խաղում ավագի թեւկապը կկրի Մարկոս Պիզելին:

 Այդ մասին տեղեկացել է «Ա1+»-ի մարզական թղթակիցը:

Ինչպես հայտնի է, Հայաստանի հավաքականի հիմնական ավագ Հենրիխ Մխիթարյանը անգլիական «Մանչեսթեր Յունայթեդ» ակումբի խնդրանքով բաց է թողնելու մեր ազգային թիմի առաջիկա երկու խաղերը, քանի որ դեռ լիարժեք չի ապաքինվել վնասվածքից: Գլխավոր մարզիչ Վարուժան Սուքիասյանը ավագի թեւկապը վստահել է Մարկոս Պիզելիին, որը Հրայր Մկոյանի հետ թիմի ամենափորձառու խաղացողներից է:

Мнения и взгляды, выраженные на веб-сайте, могут не совпадать с мнением редакционной команды Asekose.am.
Հասարակություն далее