▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Հայաստանի ո՞ր կենտրոնական հատվածներից և ինչու՞ կենտրոնական հատվածներից, կամ ինչպե՞ս, ինչի՞ համար». Աննա Կոստանյան

«Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Կոստանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Հիմա Հայաստանի կենտրոնական հատվածներից դեպի Սյունիքի մա՞րզ, թե Նախիջևանի երկաթուղով դեպի Սյունիք։
Համ էլ չհասկացա` Հայաստանի ո՞ր կենտրոնական հատվածներից և ինչու՞ կենտրոնական հատվածներից, կամ ինչպե՞ս, ինչի՞ համար։
Լավ ո՞նց կարելի է էսքան անպատասխանատու լինել, ինչպե՞ս կարելի է էսքան անմակարդակ վերաբերմունք ցուցաբերել ....
Վարչապետի ՄԱՄՈՒԼԻ ԽՈՍՆԱԿԸ, ով պաշտոնական տեղեկատվություն է տալիս ողջ հանրապետության (ինչու ոչ նաև միջազգային հանրության) համար, ցուցաբերում է անձնական մակարդակի մոտեցում` գրել-խմբագրելով պաշտոնական տեղեկատվությունը։
Պետությունը սարքել են «Ֆեյսբուք»-ի ստատուս` ոնց ուզում գրում, ջնջում կամ խմբագրում են»։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее