▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հայաստանի խորհրդարանում Հայաստանին կոչում են ագրեսոր և ցեղասպան... ու՞մ բացթողումն էր սա

Շարունակեմ օգտատեր Արմեն Գրիգորյանի միտքը՝ Մոլդովայի խորհրդարանական փաստաբան, ասել է թե՝ այդ երկրի մարդու իրավունքների պաշտպան Աուրելիա Գրիգորիուի ադրբեջանամետության մասին: Ֆեյսբուքյան նրա էջում պատկերված է Ադրբեջանի մարդու իրավունքների պաշտպանը: Այսինքն, շատ տարօրինակ կերպով, այդ լուսանկարն առանձնացված է այս տիկնոջ ,,պատկերաշարքում,,: Դժվար չէր քրքրել տիկնոջ կենսագրությունն ու պարզել, որ նա շատ ջերմ հարաբերությունների մեջ է ադրբեջանական ՄԻՊ-ի հետ, բազմաթիվ անգամներ հյուրընկալվել է Բաքվում... Իհարկե, չեմ ուզում ,,ճաշից հետո մանանեխի,, խնդիրն առաջ քաշել, կամ էլ այդ տիկնոջ ադրբեջանամետությունը հաստատող փաստարկների միջոցով սփոփել մեզ... Մենք 451 թվականից մինչև օրս ոգևորված ենք բարոյական հաղթանակներով, իսկ ահա մեր հարևան երկիրը ավելի շատ հակված է նյութական հաղթանակներին... Այդ տիկնոջ ելույթից հետո խորհրդարանում ծափեր են հնչել, նշանակում է՝ ադրբեջանական քարոզչամեքենան կարողացել է շատերին համոզել, շատերին տանել դեպի այն գաղափարը, թե Հայաստանն ագրեսոր է, թե Խոջալուում իրականացվել է ցեղասպանություն... Տիկինը հետո արդարացել է, թե այդ ամենն ասել է, որպեսզի կոչ անի շուտափույթ կարգավորել հակամարտությունները: Բայց եթե նա փաստել է ագրեսորությունը և Խոջալուն, ի՞նչ հաշտեցման ու կարգավորման մասին է խոսքը... Տիկինը, իհարկե, կատարեց իր առաքելությունը, լուծեց իր առջև դրված խնդիրը, որովհետև նրա այդ հայտարարությունը շուտով կտարածվի աշխարհում, ու մարդիկ կասեն՝ Հայաստանի խորհրդարանում Հայաստանին կոչել են ագրեսոր և ցեղասպան... Ու՞մ բացթողումն էր սա, ո՞վ էր ծանոթացել զեկուզումների թեզիսներին և դրույթներին... Պետք է այս մասին էլ մտածել ու խորհել...
Ինձ տարօրինակ է թվում այն, որ խորհրդաժողովի ավարտին բանաձև չի ընդունվել և չի դատապարտվել տիկնոջ հայտարարությունը: Բանաձևի ընդունումը չէր նշանակի ազատ խոսքի դատապարտում, այլ կլիներ մի նոր փաստաթուղթ, որում կարտահայտվեր ճշմարտությունը, որը ցույց կտար մեր արդարացիությունը..

 

Լևոն Մութաֆյանի գրառումը  Ֆեյսբուք

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее