▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հայաստանն էլ, Կիպրոսն էլ անպատժելիության զոհեր են. Կիպրոսի նախագահ

Հայաստանի եւ Կիպրոսի պատմությունները փոխշաղկապված են։ Ադ մասին Ծիծեռնակաբերդի արձունքում ասել է Կիպրոսի նախագահ Նիկոս Անաստասիադիսը։

«Մենք այստեղ ենք շատ առաջատար գործիչների հետ միասին, հայ ժողովրդի հետ միասին հարգանքի տուրք մատուցելու զոհերի հիշատակին։ Շատ դրական է, որ Կիպրոսն ու Հայաստանը միասնաբար են դատապարտում Ցեղասպանության ոճրագործներին։ Կիպրոսն աաջիններից էր, որ ճանաչեց Ցեղասպանությունը»,- նշել է Կիպրոսի նախագահը՝ հավելելով, որ յուրաքանչյուրիս ներկայությունը նպատակ է վառ պահել այս ողբերգության զոհերի հիաշատակը, ուղերձ հղել, որ անպատժելիությունը չի կարող անպատիժ մնալ։

«Հայաստանն էլ, Կիպրոսն էլ անպատժելիության զոհեր են, մեր պատմությունները փոխշաղկապված են։ Չեմ կարող չհիշատակել, որ 100 տարի առաջ Կիլիկիայի ջարդերից հետո հայ փախստականների նավերը՝ բեռնված բազմաթիվ անձանցով, ապահով ապաստան գտան Կիպրոսում։ Կիպրոսցիները հպարտ են, որ այդ փախստականների թոռներն ու երեխաները Կիպրոսի հասարակության աշխույժ անդամներ են, իրենց ծագումը պաշտպանում են արժանապատվորեն։ Ժամանակն է, որ պատմական փաստերը ճանաչվեն, դա կարեւոր է նաեւ հարեւան երկրի հետ հարաբերությունների կարավորման համար»,- ասել է Նիկոս Անաստասիադիսը։

«Մենք այստեղ ենք, որ հարգանքի տուրք մատուցենք հայ ժողովրդին, որը իր ուժով կարողացավ կենդանի մնալ միլիոնավոր նախնիների կյանքի գնով։ Մեծ Եղեռնը հիշելը, վերապրողների ուժին հարգանքի տուրք մատուցելը շատ կարեւոր է, եւ ողջ մարդկությունն է կրում այդ պարտավորությունը։ Մենք հիշում ենք ու պահանջում»,- ամփոփել է Կիպրոսի նախագահը։

Աղբյուրը` News.am

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական далее