ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը բանակցություններ է վարել ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևի հետ։ Դմիտրի Մեդվեդևի և Հովիկ Աբրահամյանի ներկայությամբ Ռուսաստանի և Հայաստանի Միգրացիոն ծառայությունների ղեկավարները ստորագրել են «Ռուսաստանի դաշնության քաղաքացիների՝ Հայաստանի հանրապետությունում գտնվելու կարգի և Ռուսաստանի տարածքում Հայաստանի քաղաքացիների գտնվելու կարգի մասին» համաձայնագիրը` տեղեկացնում է ՌԴ կառավարության կայքը:
Սոչիում կայացած հանդիպման ընթացքում Մեդվեդևը ողջունել է Հովիկ Աբրահամյանին և նշել, որ նրա այցը հնարավորություն է տալիս քննարկել հայ-ռուսական հարաբերությունների լայն շրջանակ՝ սկսելով ինտեգրացիոն գործընթացներից մինչև երկկողմ կապերին, առևտրային հարցերին, ներդրումներին և հումանիտար համագործակցությանն առնչվող հարցեր։
Ըստ Մեդվեդևի` Հայաստանը և Ռուսաստանը մերձավոր դաշնակիցներ են, ինչը որևէ ձևով չի վիճարկվում, ավելին` երկու ժողովուրդների մոտ լինելը հնարավորություն է տալիս խոսել համագործակցության բոլոր հարցերի մասին:
Նշենք, որ Հովիկ Աբրահամյանն էլ իր հերթին գոհունակություն է հայտնել հանդիպման առթիվ, քանի որ նրա կարծիքով լավ հանդիպումը լավ հնարավորություն էր համագործակցության արդի խնդիրների մասին խոսելու համար։