Երևանում և մի քանի մարզերում 19։30–ի մոտ երկրաշարժ է զգացվել։
Այս առնչությամբ պաշտոնական տեղեկություն ԱԻՆ–ը դեռ չի տարածել։
Մեկ այլ տեղեկության համաձայն՝ երկրաշարժը տեղի է ունեցել Ադրբեջանում, ցնցումները զգացվել են նաև Հայաստանում։
Ըստ նախնական տեղեկությունների, Երևանում ցմցման ուժգնությունը կազմել է 3-4 բալ։
Ուժեղ ցնցումը զգացել են հատկապես բարձրահարկ շենքերի բնակիչները։
ԱԻՆ-ի լուրը երկրաշարժի մասին ` ստորև․
Սույն թվականի փետրվարի 5-ին, տեղական ժամանակով ժամը 19:36-ին (Գրինվիչի ժամանակով 15:36-ին) ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 40.53⁰ և արևելյան երկայնության 45.32⁰ աշխարհագրական կոորդինատներով Հայաստան Շորժա գյուղից 5 կմ հյուսիս-արևելք, օջախի 10 կմ խորությամբ, 4.7 մագնիտուդով երկրաշարժ: Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 6-7 բալ:
Երկրաշարժը զգացվել է Գեղարքունիքի մարզում 5-6 բալ ուժգնությամբ, Կոտայքի, Տավուշի, Լոռու և Արարատի մարզերի բազմաթիվ բնակավայրերում՝ 4-6 բալ ուժգնությամբ, Երևան քաղաքում՝ 3 - 4 բալ ուժգնությամբ: