Երեկ՝ դեկտեմբերի 6-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Արմավիրի մարզում: Ժամը 15:10-ի սահմաններում էջմիածին բժշկական կենտրոնից ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Վաղարշապատի բաժին ահազանգ է ստացվել, որ բժիշկների հերթապահ խումբը կանչով մեկնել է էջմիածին քաղաքի «Հայաթ» ռեստորանային համալիր, որի մոտից «կրծքավանդակի ձախ կեսի հրազենային վնասում» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի:
Ինչպես հայտում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ոստիկնաններն ու քննիչները պարզել են, որ վիրավորը Երևանի բնակիչ 37-ամյա Վ. Հ.-ն է, ով էջմիածին քաղաքի Մաշտոցի խճուղում գտնվող կաթի գործարանում՝ իր աշխատասենյակում, կյանքին վերջ տալու նպատակով իրեն պատկանող «Սայգա» տեսակի որսորդական ակոսափող հրացանից կրակել է իր կրծքավանդակի ուղղությամբ, ինչի պատճառով ստացել է վնասվածք, և տեղափոխվել հիվանդանոց:
Այս պահին նա գտնվում է բժիշկների հսկողության տակ: Դեպքի փաստով Վաղարշապատի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, ոստիկաններն ու քննիչները հայտնաբերել են հրացանը:
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Վ․ Հ.-ն աշխատում է Հայաստանում հայտնի կաթի գործարաններից մեկի տնօրեն: