«Մեր հայրենակիցները տասնյակ հազարներով գնում են Վրաստան` նշելու նոր տարին: Ինչ որ մի բան սխալ եք անում տղեք, ավելի շատ գնում են, քան գալիս, երկրից միլիոններով փող է դուրս գնում»,-գրել է Զոհրապ Եգանյանը ֆեյսբուքյան իր էջում:

Լուսանկարը` Արթուր Ղահրամանյանի
Արամ Գևորգյանն էլ այս առիթով ֆեյսբուքյան իր էջում գրել է․
«Հայերն են հայ-վրացական սահմանին: Մարդիկ գնում են ամանորը դրսում նշելու: Ճիշտ են անում: Ինչքան էլ հայկական ջինգ բելսեր հորինես ու բրեգովիչներ հրավիրես, մեկ ա՝ չես արգելի մարդուն վայելել իր հանգիստը:
Երբ մարդը լսում ա, որ տոնի համար քաղաքապետարանը համարյա 1 միլիոն դոլար փողա ծախսել, բայց փողոցներում տեսնում ես 7-8 տարվա հնության նույն զարդարանքները, նույն տոլից տոնածառն ու նույն ծառերին թափաթած լույսերը, ուրեմն ինքը պետք ա գնա տոնը նշելու այնտեղ, որտեղ էտ գեղցիությունը չկա, որտեղ ամեն ինչ ճաշակով ա արված:
Հ․գ․ Տղերք, ինչի՞ վրա եք ծախսել էտ 850.000 դոլարը: Հրապարակի աստիճանի՞»:


