▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հայի ձեռքով իրականացված ոճրագործությունը...

«Այսօր լրացավ Հոկտեմբերի 27-ի ոճրագործության 17-րդ տարին: Այն մեր պատմության սև էջերից է և ծանրագույն հարված հասցրեց մեր պետականությանը: Նման ոճրագործություն մեր պատմությունն ունեցել է.1915 թվականին ամբողջ մտավորականությունը վերացվեց, 1930-ականներին էլ քաղաքական ղեկավարությունը: Այս դեպքը տարբերվում է նրանով, որ իրականացվեց հայի ձեռքով: Թվում էր, թե «27-ի գործը» բացահայտելը շատ հեշտ է, քանի որ կատարվել էր պատգամավորների, հեռուսատդիտողների աչքի առջև: Դատավարությունը չտվեց հասարակությանը հուզող հարցերի պատասխանները: Ուղղակի ոչնչացվեցին Կարեն Դեմիրճյանի ու Վազգեն Սարգսյանի կողմից ստեղծած հույս ու հավատը»,-ԱԺ-ում ելույթի ժամանակ ասաց ՀԱԿ պատգամավոր Արամ Մանուկյանը

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական далее