▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հայկ Մարությանը վարակվել է կորոնավիրուսով

Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը վարակվել է կորոնավիրուսով:

Այս մասին  հայտնել է քաղաքապետի մամուլի քարտուղար Հակոբ Կարապետյանը:

Քաղաքապետի հիվանդության պատճառով որոշ ժամանակ կգտնվի արձակուրդում, և այդ ընթացքում նրա պարտականությունները ժամանակավորապես կկատարի քաղաքապետի առաջին տեղակալ Հրաչյա Սարգսյանը:

Հավելենք, որ Հայկ Մարությանը վարակված լինելու մասին իմացել է Արցախում, որտեղ մինչև նոյեմբերի 18-ը գտնվում էր՝ գլխավորելով «Երևան» կամավորական ջոկատը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее