Երևանի ավագանու այսօրվա նիստից հետո քաղաքապետ Հայկ Մարությանը խոսել է իր քաղաքացիության և այլ հարցերի մասին: Լրագրողները, մասնավորապես, հետաքրքրվել են նաև քաղաքապետարանի ստացած նվիրատվություների շարունակականության, «Բյուրեղ Բնակելի Թաղամաս» ՍՊԸ-ի կողմից նվիրաբերված ԿամԱԶ ավտոմեքենաների, քաղաքապետի՝ ապօրինի մասնավոր գործունեություն ծավալելու վերաբերյալ ապատեղեկատվության եւ թափանցիկության, Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի կոմունալ տնտեսության վարչության նախկին պետին աշխատանքից ազատելու հանգամանքների, Երևանի նոր տրանսպորտային ցանցի ֆինանսավորման աղբյուրների, ինչպես նաև՝ Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի պարգևատրումների մասին:
Մանրամասն՝ տեսանյութում:


