Ռուսաստանի Խանտի Մանսիյսկ քաղաքում կայացած շախմատի աշխարհի պատանեկան առաջնությունում Հայաստանն ունեցավ 2 չեմպիոն:
Մինչեւ 16 տարեկանների բաց մրցաշարում չեմպիոն հռչակվեց Հայկ Մ. Մարտիրոսյան: Նա 11 տուրերում վաստակել է 9 միավոր եւ միանձնյա զբաղեցրեց առաջին տեղը:
Մինչեւ 18 տարեկանների պայքարում էլ աշխարհի չեմպիոն դարձավ Մանուել Պետրոսյանը, որը եւս 11 հնարավորից վաստակեց 9 միավոր:
Հայկ Մ. Մարտիրոսյան
Մանուէլ Պետրոսյան