Տյումենում Renault Logan-ը բախվել է Հայաստանի գրանցում ունեցող Toyota-ին: Պարզվել է, որ միկրոավտոբուսը Հայաստանից մեկնելիս է եղել Օմսկ:
Տարածաշրջանային պետավտոտեսչության աշխատակցի խոսքով՝ նախնական տվյալներով վթարի մեղավորը Renault-ի կին վարորդն է եղել, ով շրջադարձ անելիս բախվել է միկրոավտոբուսին:
Վթարի հետեւանքով «Լոգանի» վարորդը տեղում զոհվել է: Նրա մեքենայում գտնվող երեք ուղևորներին, ինչպես նաեւ միկրոավտոբուսի հայաստանցի երկու ուղևորներին բժշկական օգնություն է անհրաժեշտ եղել: