«Ազգային ժողովրդական բևեռ»-ի անդամ, կինոռեժիսոր Տիգրան Խզմալյանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութով է կիսվել ու գրել. «Պատերազմը պատերազմ, հայն ու թուրքն իրար թող սպանեն, բայց ոսկին միեւնույն է շարունակում է հոսել ռսի գրպանը։ Արյունով լվացված Սոտքի հայոց ոսկին»:

Նշենք, որ տեսանյութը Տորք Դալալյանի ֆեյսբուքյան էջից է, որին կից հեղինակը նաև գրել է․
Էն որ ասում էին Սոթքի հանքավայրը չի գործում... լավ էլ գործում է՝ նույնիսկ ամանորի նախօրեին, սա էլ գնացքը. այստեղ գնում է Շորժայից դեպի Սոթք, իսկ երբ որ Արտանիշի գագաթից իջնում էինք՝ մի ուրիշ գնացք (կամ նույնը՞) վերադառնում էր դեպի Երևան։


