▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումների խորհրդանշանն ու կարգախոսը

Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումները համակարգող հանձնաժողովի կողմից ստեղծված աշխատանքային խումբը հաստատել է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումների  խորհրդանշանն ու կարգախոսը. խորհրդանիշը` անմոռուկ ծաղիկն է, որը  գրեթե բոլոր լեզուներում ունի նույն իմաստը` չմոռանալ, հիշել եւ հիշեցնել: Իսկ կարգախոսն է`  «Հիշում եմ և պահանջում»:

Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումների  խորհրդանշանի ու կարգախոսի մասին` տեսանյութում:

Հիշեցնենք, որ Սերժ Սարգսյանն այսօր Երևանում տեղի ունեցած` Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումները համակարգող պետական հանձնաժողովի չորրորդ նիստում ելույթ ունենալով`  Թուրքիայի նախագահին առաջարկել է 2015-ի ապրիլի 24-ին այցելել Հայաստան:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական далее