▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հայուհի հարսը սպանվել է թուրք տեգրոջ կողմից

Ermenihaber.am -ը տեղեկացնում է , որ Իգդիրի Թուզլուջա շրջանի բնակիչ , 50-ամյա Յուսուֆ Թեքինը, պատահաբար սպանել է  ազգությամբ հայ եղբոր կնոջը:

Միջադեպը տեղի է ունեցել տան բակում: Յուսուֆը ցանկացել է որսորդական հրացանով  կրակ բացել ագռավների վրա, որոնք վնաս են հասցնում ցորենի արտերին,  և պատահաբար փամփուշտներից մեկը դիպչել է 45-ամյա հարսին` Բազե Բաքոյանին:

Կինը մահացու վնասվածք ստանալով տեղափոխվել է հիվանդանոց, սակայն  բժիշկներին չի հաջողվում նրա կյանքը փրկել: 

Դեպքի առնչությամբ հարուցվել է քրեական գործը: Յուսուֆ Թեքինը ձերբակալվել է: Աղբյուրի համաձայն` Բասե Բաքոյանը 10 տարի առաջ ամուսնացել էր թուրք Յուսուֆի եղբոր հետ: Ուներ 2 երեխա:

Мнения и взгляды, выраженные на веб-сайте, могут не совпадать с мнением редакционной команды Asekose.am.
Հասարակություն далее