▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հայրապետյանը չի կարող մնալ կալանավայրում. Փաստաբան. Azatutyun.am

Aztutyun.am-ը գրել է. Մոսկվայում կալանավորված հայ գործարար և բարերար Լևոն Հայրապետյանի առողջական վիճակը կայունացել է, սակայն այն մնում է կայուն վատ, և բարերարը կարող է ցանկացած պահի նորից վատանալ»: Այս մասին «Ազատության» հետ զրույցում ասել է  Հայրապետյանի փաստաբան Սամվել Կարախանյանը:

Օգոստոսի 15-ին Մոսկվայի քաղաքային դատարանում շարունակվելու է երեկ մեկնարկած դատավարությունը, որտեղ որոշվելու է՝ արդյոք Հայրապետյանը կմնա՞ կալանքի տակ, թե՞ ազատ կարձակվի: Լևոն Հայրապետյանը չորեքշաբթի օրը դատավարությանը մասնակցում էր Skype-ի միջոցով: Դատական նիստին, ի դեպ, ներկա են եղել նաև հայտնի ռեժիսոր Մարկ Զախարովը և դերասան Ալեքսանդր Շիրվինդտը:

«Հուսով ենք, որ դատարանը կծանոթանա այն նյութերի հետ, որոնք ներկայացրել ենք, և կհարցաքննի այն մասնագետին, որին մենք կներկայացնենք, ու Հայրապետյանին ազատ կարձակի: Այսինքն՝ արդարություն կլինի», - ասել է Սամվել Կարախանյանը:

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական далее