Սփյուռքի նախարար Մխիթար Հայրապետյանը լրագրողների հետ զրույցում, անդրադառնալով հարցին, թե քանի ամերիկահայ է տունը վաճառել և տեղափոխվել Հայաստան ասաց.
«Շատերն են խոսում ներդրումների և հայրենադարձության մասին, բայց ասում են՝ դա կարող են անել արտահերթ խորհրդարանական ընտրություններից հետո։
Այդպիսի կոնկրետ տվյալներ չկան, թե քանիսին են տեղափոխվել և հաստատվել ՀՀ-ում:

Հիմնականում մարդիկ ցանկանում են գալ Հայաստան, բայց չեն կարողանում կողմնորոշվել վերջնականապես, որովհետև դեռևս ունեն մտահոգություններ Հայաստանում տիրող ոչ այնքան կայուն քաղաքական և տնտեսական իրավիճակի հետ կապված, որը բացառապես կապված է արտահերթ ընտրությունների` իրենց պահանջով:
Սփյուռքում կարծում են, թե հեղափոխությունը լիարժեք չէ, այդպես կլինի այն պարագայում, երբ խորհրդարանը ցրվի, և արտահերթ ընտրություններ լինեն»,-ասաց նա:


