▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոնի մոտ հրդեհ է բռնկվել

Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոնի հարակից հատվածում հրդեհ է բռնկվել. խոտածածկ տարածք է այրվում:

Այս մասին ասել է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարի մամուլի խոսնակ Էդմոն Զարգարյանը:

«Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոնի մոտակայքում հրդեհ է բռնկվել: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ»,- նշեց Զարգարյանը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Պատահարներ далее