Օրեր առաջ խաբեության զոհ է դարձել «Ազգային ինքնորոշում միավորում» կուսակցության նախագահ Պարույր Հայրիկյանը։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վերջինս նոյեմբերի 11-ին ահազանգել է ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն և հայտնել, որ իր մտերիմ՝ ՌԴ քաղաքացի, 30-ամյա Ա. Ժուկը օրեր առաջ Դավիթաշենում գտնվող իր տունը 1 տարի ժամկետով վարձակալելու նպատակով ոմն Արգիշտի Ն-ին և վերջինիս կին ներկայացած Սուսաննա Հ-ին առձեռն տվել է խոշոր չափի գումար, ոըր նրանք պետք է փոխանցեին իրեն։
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Պ. Հայրիկյանը արդեն ժամանած ոստիկաններին հայտնել է, որ Արգիշտի Ն-ն և Սուսաննա Հ-ն գումարը չեն փոխանցել և Ա. Ժուկի վստահությունը չարաշահելով՝ խաբեությամբ տիրացել են այդ գումարին։
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Պ. Հայրիկյանի նշած գումարը կազմում է մոտ 13 մլն դրամ։
Նյութը՝ սկզբնաղբյուր կայքում։
Ի դեպ, երեկ Պարույր Հայրիկյանը մեկնել է երկրից՝ թռիչքից առաջ ուղիղ եթեր մտնելով օդանավակայանից։
Դիտեք նաև՝