Ոստիկանության Մասիսի բաժնի հետաքննական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում օրեր առաջ ոստիկանության Մասիսի բաժին դիմած Արարատի մարզի գյուղերից մեկի բնակչի ահազանգի փաստով:
Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը։
Այդ օրը 31-ամյա բնակչուհին հայտնել է, որ հարևանն այս տարվա ամռանն իր 8 տարեկան աղջկան կանչել է իր տուն, կատարել սեռական բնույթի ոտնձգություններ, ինչից հետո երեխան այս պահին գտնվում է ծանր հոգեբանական վիճակում:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ոստիկանները պարզել են, որ Արարատի մարզի 8-ամյա աղջնակն իր մայրիկին պատմել է, որ ամռան ամիսներին իրենց հարևանը իրեն տարել է իրենց տուն, որտեղ մերկացրել է ու ցուցադրել սեռական օրգանը և առաջարկել կպնել դրան, որը կատարվել է մի քանի անգամ: Արարատի մարզի ոստիկանները կասկածյալ 55-ամյա տղամարդուն հայտնաբերել են Երևանի «Դալմա Գարդեն Մոլ» առևտրի կենտրոնի մոտ, ով բերման է ենթարկվել ոստիկանության Մասիսի բաժին:
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ նա խոստովանել է իր արարքը, որից հետո ձերբակալվել է:
Ամբողջական նյութը՝ սկզբնաղբյուր կայքում